Լրահոս
Օրվա լրահոսը

Քանի հոգի է լքել ՀՀԿ-ն այս պահի դրությամբ. «Ժողովուրդ»

Հունիս 16,2018 11:01

Հանրապետական կուսակցությանն անդամակցությունը դադարեցնելու մասին դիմում ներկայացրած քաղաքացիների թիվը երեկվա դրությամբ կազմել է 1500 հոգի:

Այս մասին «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում տեղեկացրեց ՀՀԿ կազմակերպչական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Թադեւոսյանը: «Այդքանը գրանցված է: Բայց դեռ աշխատանքներն ընթանում են, մոտ օրերս հստակ պատկերը կունենանք»,- ասել է Թադեւոսյանը:

Հարցին, թե ՀՀԿ-ն լքածների մեջ կան տարածքային կառույցների ղեկավարներ բացի Վարդենիսի կառույցի արդեն նախկին ղեկավար Վ.Խլոյանից, ՀՀԿ կազմակերպչական հանձնաժողովի նախագահը նշեց. «Մեկ, երկու հոգի էլ կան, բայց նրանք ոչ թե ղեկավարներ են, այլ ղեկավարների տեղակալներ: Ընթացքում անընդհատ շարժ է լինում, մարդիկ իրենց քաղաքական դիրքորոշումն ասում են»: Ի դեպ, «Ժողովուրդ» օրաթերթը հունիսի 1-ի համարում հրապարակել էր, որ ՀՀԿ-ից 600 անձ դուրս է եկել: Փաստորեն, երկու շաբաթվա ընթացքում ՀՀԿ-ին անդամակցությունը դադարեցնողների թիվը եռապատկվել է:

Մեկ փաստ էլ. 1500 հոգին հեռացել է՝ գրավոր դիմում ներկայացնելով, բայց շատ ավելի մեծ թիվ են կազմում քաղաքացիները, որոնք հեռացել են ՀՀԿ-ից առանց պաշտոնական այլեւայլությունների:

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930