Լրահոս
Օրվա լրահոսը

Նախագահ Արմեն Սարգսյանն անգամ իր ունեցած լիազորություններին չի տիրապետում. սահմանադրագետ. «Ժամանակ»

Հունիս 16,2018 10:54

Սահմանադրագետ Վարդան Այվազյանի խոսքերով՝ սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի համար միայն Հանրապետության նախագահի ցանկությունը շատ քիչ է։ Անհրաժեշտ է ԱԺ-ում ներկայացված քաղաքական ուժերի մեծամասնության կոնսոլիդացված մոտեցում, որպեսզի փոփոխությունների նախագիծը ԱԺ-ի որոշմամբ դրվի հանրաքվեի ։

Ինչ վերաբերում է վարչապետական լիազորություններին, լիազորությունների հավասարակշռմանը, ապա սահմանադրագետի խոսքերով՝ նախագահի գործառույթները գործող Սահմանադրությամբ այնքան էլ քիչ չեն, բայց ամբողջ խնդիրը կայանում է նրանում, որ Արմեն Սարգսյանն այսօր իր կողքին չունի համարժեք թիմ, որպեսզի իր գործառույթները կարողանա իրականացնել այդ թիմի միջոցով։ «Նրա լիազորություններն այնքան էլ քիչ չեն և խորհրդարանական հանրապետության մոդելի դեպքում բավարար են։ Խորհրդարանական համակարգում նախագահը պետք է ուղղորդող դեր ունենա, բայց այսօր նա ոչ լուրջ մասնագետ խորհրդականներ ունի, ոչ աշխատակազմում լուրջ պրոֆեսիոնալներ կան, որպեսզի պետության զարգացման ուղղորդումները մշակեն և ներկայացնեն իրեն, որպեսզի պետական իշխանության համակարգի ամբողջականության պահպանմանն ուղղված միջոցառումների ծրագիրը լինի, հանրապետությունում միասնական իրավամտածողության դաշտ ձևավորվի։ Այս ամեն ինչը նախագահի գործառույթն է։ Էլ չեմ ասում պետական իշխանության թևերի միջև հավասարակշռությունը»,- ասաց Այվազյանը՝ հավելելով, որ հեղափոխության օրերին հանրապետությունում ստեղծված իրավիճակը իսկական քննություն էր նախագահի համար։

Նա պետք է արբիտրի դեր կատարեր երկրում իր հեղինակությամբ։ «Մինչև հեղափոխությունը նա պետք է արբիտրի դեր կատարեր իշխանության և ընդդիմության միջև երկխոսության համար։ Հիմա ՀՀԿ-ն իրեն ընդդիմություն է հայտարարել, իսկ Նիկոլ Փաշինյանը արտահերթ ընտրություններ է ուզում, որի ֆոնին մյուս քաղաքական ուժերը չեն ուզում։ Հիմա նախագահի համար իրեն դրսևորելու համար ամենաիդեալական վիճակն է, որպեսզի կարողանա այս բոլոր խնդիրները հարթի և ներդաշնակություն ապահովի։ Իսկ այս խնդիրները սահմանադրաիրավական կարգավորման դաշտից դուրս են: Դրանք ավելի շատ քաղաքական, պետականակերտության ոլորտի խնդիրներ են, որտեղ ավելի շատ քաղաքական կամք, գիտելիքներ, հայրենասիրություն, պրոֆեսիոնալիզմ ու կոմպետենտություն է անհրաժեշտ»,- ասաց Այվազյանը՝ հավելելով, որ նախագահը կարող էր այդ առիթն օգտագործել և ավելի բարձրացնել իր վարկանիշը։

Սոնա ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930