Հունիսի 16-ին, ժամը 04:33-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Տիգրան Մեծ և Հալաբյան փողոցների խաչմերուկում գտնվող դեղատանը:
Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Թումանյան հրապարակում գտնվող թիվ 1/20 հասցեում գործող դեղատանը:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 04:50-ին, մարվել՝ 05:20-ին: Այրվել է դեղատան պահեստային սենյակը՝ (մոտ 12 քմ), մոտ 300 հատ մանկական տակդիր և մասամբ գույքը (2 աթոռ, 1 սեղան), կոտրվել են դեղատան պատուհանների ապակիները:
ՀՀ ԱԻՆ