Լրահոս
Օրվա լրահոսը

Այս օրերին արցախաադրբեջանական զորքերի շփման գծում զորքերի կուտակում է նկատվում. Աշոտ Ղուլյան. «Ժողովուրդ»

Հունիս 16,2018 10:04

Ինչպես հայտնի է, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է ԼՂ խնդրում Արցախը բանակցային սեղան վերադարձնելու անհրաժեշտության մասին: Ադրբեջանը, բնականաբար, չի ցանկանում նման փոփոխություն: Դեռ ավելին՝ այս օրերին արցախաադրբեջանական զորքերի շփման գծում զորքերի կուտակում է նկատվում: «Ժողովուրդ» օրաթերթը Արցախի ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանին խնդրել է մեկնաբանել իրավիճակը:

«Հավանաբար այդ պատճառն էլ կա, բայց դա չի կարող միակ բացատրությունը լինել։ Ադրբեջանը երբեք չի էլ թաքցրել խնդիրը ռազմական ճանապարհով լուծելու իր ցանկությունը եւ ամեն մի առիթ օգտագործել է ինչպես Արցախի, այնպես էլ Հայաստանի հետ սահմանի ուղղությամբ զորքերի ու ռազմական տեխնիկայի կուտակման համար: Այս հանգամանքը բացահայտ մարտահրավեր է, որը պետք է մտահոգի ոչ միայն հայկական կողմերին, այլեւ համանախագահ երկրներին ու բոլոր այն կառույցներին, որոնք հետաքրքրված են տարածաշրջանային կայունությամբ ու խաղաղությամբ»,- ասել է պարոն Ղուլյանը մեր թերթին տված բացառիկ հարցազրույցում»։

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930