Ֆուտբոլի աշխարհի առաջնության երկրորդ օրը ավարտվեց Սոչիում կայացած Պորտուգալիա-Իսպանիա խաղով, որն արտակարգ հետաքրքիր ստացվեց: Ամբողջ խաղի ընթացքում իսպանացիները վիճակագրության համաձայն մեծ առավելություն ունեին, սակայն նրանց դեմ խաղում էր Կրիշտիանու Ռոնալդուն: Պորտուգալացին շատ ակտիվ էր 90 րոպեների ողջ ընթացքում:
Սկզբում նա 11 մետրանոցով առաջ մղեց իր թիմին, այնուհետեւ, երբ մրցակիցը երկու գնդակ խփելով առաջ էր անցել, նա հավասարեցրեց հաշիվը: Դրանից հետո սցենարը կրկնվեց, և պորտուգալացիները կրկին հայտնվեցին հետապնդողի դերում: Եվ երբ հանդիպման ավարտին մնում էր երկու րոպե ու թվում էր, թե խաղի ելքն արդեն վճռված է, նույն Ռոնալդուն տուգանայինից դիպուկ հարվածով երրորդ անգամ գրավեց Դավիդ դե Խեայի դարպասը՝ իր հավաքականին փրկելով պարտությունից: Հանդիպումն ավարտվեց 3:3 հաշվով:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը՝ Getty Images-ի