Ֆեյսբուքյան օգտատերերը փոխմարզպետ նշանակվելու կապակցությամբ ակտիվ շնորհավորում են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վանաձորի տարածքային խորհրդի նախագահ Արամ Խաչատրյանին:
Հիշեցնենք, որ հունիսի 13-ին ՀՀԿ կուսակցությունը ներկայացնող Լոռու 2 փոխմարզպետ Տիգրան Բադոյանն ու Արսեն Դարբինյանը հրաժարականի դիմում էին ներկայացրել:
Նոր փոխմարզպետեր նշանակելու համար Լոռու մարզպետ Հրանտ Մարգարյանը վարչապետին է ներկայացրել թեկնածուների անունները: Նրանցից մեկն Արամ Խաչատրյանն է:
Հիշեցնենք, որ դեռ երկու օր առաջ, մեզ հետ զրույցում Արամ Խաչատրյանը նշել էր, որ իր փոխմարզպետ նշանակվելու լուրն իրականությանը չի համապատասխանում:
Տաթեւիկ ՂԱԶԱՐՅԱՆ