Ստեփանակերտում, սակայն, ոչ բոլոր քաղաքացիներն են պահանջում Բակո Սահակյանի հրաժարականը
Այսօր Ստեփանակերտում կրկին կազմակերպվեց ցույց՝ Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի հրաժարականի պահանջով: Տասնյակ ցուցարարներ հավաքվել էին Ստեփան Շահումյանի արձանի մոտ, գոչում էին «Բակո, հեռացիր»: Այստեղ էր նաև ԼՂՀ ԱԺ պատգամավոր, «Ազգային վերածնունդ» կուսակցության նախագահ Հայկ Խանումյանը:
ՄԻջադեպ գրանցվեց ցուցարարների և ոստիկանների միջև: Ոստիկանները Ցուցարարներին թույլ չէին տալիս ցույցն անցկացնել Շահումյանի արձանի մոտ և հորդորում տեղափոխվել դիմացի մայթ: Սակայն ցուցարարները չէին համաձայնվում: Ցուցարարներն իրենց բողոքի ձայնը բարձրացրին շուրջ երկու-երեք ժամ, այնուհետև հեռացան:
Aravot.am-ը փոքրիկ հարցախույզ իրականացրեց Ստեփանակերտում: Մեզ հետ զրուցած քաղաքացիներից շատերը հայտնեցին, որ գոհ են Բակո Սահակյանի գործունեությունից և չեն պահանջում նրա հրաժարականը:
Մեզ հետ զրույցի բռնված ցուցարարներից որոշները հայտնեցին, որ Հայկ Խանումյանը իջևանցի է և լուրեր ունեն, որ նա ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ազգականն է:
Տեղեկացնենք՝ վաղը Ստեփանակերտում կրկին կկազմակերպվի ցույց Բակո Սահակյանի հրաժարականի պահանջով:
Միլենա ՄԿՐՏՉՅԱՆ