Բելգիայի Լյովեն քաղաքում այսօր մեկնարկեց «Grand Chess Tour»-ի կայծակնային շախմատի մրցաշարը: Առաջին օրվա ավարտից հետո Լեւոն Արոնյանը, Մաքսիմ Վաշյե-Լագրավը եւ Սերգեյ Կարյակինը 5,5-ական միավորով գլխավորում են մրցաշարային աղյուսակը: Վիշվանաթան Անանդն ու Հիկարու Նակամուրան ունեն 5-ական միավոր, Անիշ Գիրին, Ալեքսանդր Գրիշչուկը, Շախրիյար Մամեդյարովը եւ Ուեսլի Սոն՝ 4-ական, Ֆաբիանո Կարուանան՝ 2,5:
Արագ եւ կայծակնային շախմատի ընդհանուր արդյունքով առաջատարը Ուեսլի Սոն է՝ 18 միավոր, Արոնյանն ու Կարյակինը 16,5-ական միավորով հաջորդում են նրան:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ