ԱՄՆ-ի կառավարության ներկայացրած հաշվետվության համաձայն, Հետաքննությունների դաշնային բյուրոյի նախկին տնօրեն Ջեյմս Քոմին «մեծապես անցել է ՀԴԲ-ի չափանիշների սահմանը», երբ բյուրոն քննություն էր անցկացնում Դեմոկրատական կուսակցության թեկնածու Հիլարի Քլինթընի էլեկտրոնային նամակագրության կապակցությամբ:
ՀԴԲ-ի ներկա տնօրեն Քրիսթոֆեր Ռեյի խոսքերով, «Մենք հավատարիմ ենք մնալու կարգապահական գործընթացին: Եվ երբ այս գործընթացն ավարտվի, չենք վարանի իրենց գործողությունների համար մարդկանց կանչել պատասխանատվության»:
Դեմոկրատներն ասում են, թե այն փաստը, որ Քոմին Քլինթընի նամակագրության հարցով ՀԴԲ-ի անցկացրած քննության մասին տեղեկություններ հայտնեց 2016 թվականի ընտրություններից օրեր առաջ, մեծապես նպաստեց հանրապետական թեկնածուի հաղթանակին:
Օրինակ ինչպես կոնգրեսական Էլիջահ Քամինգզն է ասում, Քոմին ցուցաբերել է երկակի չափանիշներ, երբ հրապարակայնորեն խոսել է Քլինթընի հետաքննության մասին, սակայն գաղտնի է պահել Ռուսաստանի հետ Թրամփի հարցով անցկացվող հետաքննության մանրամասները:
Մանրամասներին կարող եք ծանոթանալ՝ «Ամերիկայի ձայն»-ի կայքում: