Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Ձայնը լրատվական ծառայության «Աֆրիկայի երաժշտության ժամը» հաղորդման երկար տարիների պրոդյուսեր, մեծ երաժշտասեր և մարդասեր Լեո Սարկիսյանի մահվան կապակցությամբ:
Հեռագրում, մասնավորապես, ասված է. «Լեո Սարկիսյանն իր տեսակով մարմնավորում էր այն համամարդկային արժեքները և պատկերացումները, որ չի կարելի անտեսել գեթ մեկ անհատի, ազգի և առավել ևս մայրցամաքի ձեռքբերումներն ու ներդրումը մարդկության զարգացման գործում: Մարդ, որին հաջողվեց տասնամյակների աշխատանքի շնորհիվ աֆրիկյան երաժշտությունը բարձրացնել համաշխարհային բեմ և գերել միլիոնավոր մարդկանց սրտերը Աֆրիկայում և աշխարհի այլ անկյուններում:
Վստահ եմ, որ Լեո Սարկիսյանի լեգենդը դեռ երկար կապրի՝ մեր սրտերում վառ պահելով հավասարության, փոխադարձ հարգանքի և սիրո կանթեղը:
Իմ ցավակցությունն եմ հայտնում մաեստրոյի հարազատներին, Ամերիկայի Ձայնը լրատվական ծառայության ողջ անձնակազմին, ինչպես նաև նրա բոլոր երկրպագուներին»:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ