Լրահոս
Օրվա լրահոսը

Սամվել Բաբայանը իր դեմ պատվեր տվողին «կենդանի» է անվանում ու բացահայտում, թե ինչ են ասել ԱԱԾ-ում

Հունիս 15,2018 18:01

Ինչպես տեղեկացրել ենք, այսօր Վճռաբեկ դատարանի որոշմամբ կալանքից ազատ արձակվեց ԼՂ պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանը:

Նրան դիմավորեցին «Ծառուկյան» խմբակցության պատգամավորներ Նաիրա Զոհրաբյանն ու Վահե Էնֆիաջյանը, Բաբայանի մարտական ընկերներն ու համախոհները: Վերջիններս իրար հերթ չտալով՝ փորձում էին րոպե առաջ մոտենալ Սամվել Բաբայանին ու գրկել, համբուրել նրան:

Հարցին՝ դուք Ձեր ազատ արձակումը կապո՞ւմ եք հեղափոխության հետ՝ նա պատասխանեց, որ իհարկե, հեղափոխություն եթե չլիներ, այսպես չէր լինի»:

Ավելի ուշ լրագրողները հետաքրքրվեցին՝ Դուք հայտարարել էիք, որ ձեր դեմ գործը քաղաքական պատվեր է, ո՞վ էր դրա հետեւում կանգնած՝ Սամվել Բաբայանը պատասխանեց, որ Հայաստանի բոլոր քաղաքական գործիչներն էլ տեղյակ են, որ իր ձերբակալումը եղել է պատվերով. «Հայաստանում մի մարդ է պատվեր տալիս, 7 հոգի չկան: Էդ կենդանին էլ, ինքը գիտի, որ կենդանի ա ու ինչ պատվեր ա տվել, ինչ ա արել, մնացածը՝ դատարանում: Ես չգիտեմ անուն-ազգանունը, ես նրան կենդանի եմ ասում»: Ըստ Սամվել Բաբայանի, անուն-ազգանուն տալով՝ մեծարում ենք մի մարդու, ով դրան արժանի չի: Հարցին՝ ո՞ւմ նկատի ունեք՝ Բաբայանը պատասխանեց. «Ում նկատի ունեք, պատվեր էս երկրում մի մարդ ա տվել, ո՞վ ա էդ մարդը, դուք գիտեք, չէ՞»:

Սամվել Բաբայանն ասաց, որ քաղաքական դրդապատճառներով են իրեն ձերբակալել. «Իմ հետ ԱԱԾ-ի շենքում խոսել են, ասել, որ մենք 5 տոկոսի շեմն արդեն անցնում ենք, պատրաստվում ենք մեծ միտինգի, այսինքն, անցնելու ենք բոլոր շեմերը ՕՐՕ դաշինքով, արդեն պառլամենտում իրանք չեն կարա ունենան այն մեծամասնությունը, որը ունեին, դրա համար ինձ պիտի ձերբակալեին: Իսկ այն հարցին, թե ինչո՞ւ լիդերներին չձերբակալեցին, ասաց՝ ես ՕՐՕ դաշինքում չկամ, չեմ երեւում, ձերբակալեին լիդերներից մեկին՝ պարզ բացատրել են, պարոն Բաբայան, դուք եք կազմակերպում, շտաբը դուք եք ղեկավարում, դուք եք մեզ պետք, դուք եք մեզ խանգարում, էդքան մի բան: Եթե դուք տեղյակ չեք, ասեմ, անվտանգության պետի տեղակալն է ասել, ով զբաղվել է օպերացիայով: Ես ոչ մի բան չեմ թաքցրել»:

Սամվել Բաբայանն ասաց, որ որոշ քաղաքական գործիչներ քաղբանտարկյալ բառը շահարկում են, ինքը չի փորձել ասել, որ ինքը քաղբանտարկյալ է, դա կապացուցի պարզապես դատարանում. «Էն, ինչ արել են, դա քաղբանտարկյալ էլ չի, ուղղակի մարդուն առեւանգել են՝ պետականորեն»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930