«Հովեր» կամերային երգչախմբի գեղարվեստական ղեկավար Սոնա Հովհաննիսյանը Aravot.am-ին տեղեկացրեց, որ ճիշտ չէ այն լուրը, թե Արթուր Մանուկյանը հնարավոր է նշանակվի Կամերային երաժշտության ազգային կենտրոնի տնօրեն` Վաչե Հովեյանի փոխարեն , որն օրերս աշխատանքից ազատման դիմում է գրել: «Դա իրականությանը չի համապատասխանում»,-ասաց տիկին Հովհաննիսյանը: Նաեւ տարակուսանք հայտնեց, որ նման լուր է շրջանառվում:
Aravot.am-ին զանգահարեց նաեւ Արթուր Մանուկյանը: Նա նույնպես հերքեց այդ տեղեկատվության իսկությունը: Նաեւ մեղադրանքներ ու կոպիտ արտահայտություններ հնչեցրեց այն բանի համար, որ հնարավոր չի եղել իր հետ կապվել:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ