ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանն այսօր արձագանքելով Շիրակի պետական համալսարանի շուրջ ստեղծված իրադարձություններին եւ իր՝ նախկինում արված այն հայտարարությանը, որ ուսումնական հաստատություններից հեռացված մանկավարժները, դասախոսները վերականգնվելու են իրենց պաշտոններում, ասաց, որ կրթության եւ գիտության նախարարությունն ունի հստակ լիազորություններ եւ այն, ինչ իրենց թիմը հայտարարել է մինչեւ հեղափոխությունը, չի կարող հակասել այն գործողություններին, որոնք իրենք անում են հեղափոխությունից հետո. «Պարտադրել, որեւէ ուսումնական հաստատությանը որոշումներ, մեկ անգամ, եթե նման քայլի գնանք, դու կվերածվես Սերժ Սարգսյանի իշխանության»:
Կրթության եւ գիտության նախարարությունն, ըստ Արայիկ Հարությունյանի, փորձել է կողմերին հաշտեցնել եւ շփման եզրեր գտնել:
Նախարարի խոսքի մանրամասները՝ տեսանյութում
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ