Լրահոս
Օրվա լրահոսը

«Ազատություն» ռադիոկայանի լրագրողի մասնագիտական գործունեությունը խոչընդոտելու դեպքի առթիվ քննված քրեական գործով մեղադրական դատավճիռ է կայացվել

Հունիս 15,2018 16:21

Արարատի և Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանը մեղադրական դատավճիռ է կայացրել «Ազատություն» ռադիոկայանի լրագրողի մասնագիտական օրինական գործունեության խոչընդոտելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործով:

2018թ. ապրիլի 21-ին Արտաշատ քաղաքի ճանապարհին կատարվող իրադարձությունները լուսաբանելու նպատակով տեսանկարահանում կատարելու ժամանակ «Ազատություն» ռադիոկայանի լրագրող Արուս Հակոբյանի մասնագիտական գործունեությունը բռնության կիրառմամբ խոչընդոտելու վերաբերյալ ԶԼՄ-ների հրապարակումները և ռադիոկայանի ներկայացուցչի հաղորդումը ՀՀ գլխավոր դատախազության կողմից անմիջապես ուղարկվել էր ՀՀ քննչական կոմիտե՝ ՀՀ քրեական դատավարության 180-181-րդ հոդվածներով սահմանված կարգով ընթացքը լուծելու նպատակով:

Նույն օրը ՀՀ քրեական օրենսգրքի 164-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ և ընդունվել վարույթ, Արուս Հակոբյանը ճանաչվել է տուժող:

Նախաքննության ընթացքում ձեռնարկված օպերատիվ-հետախուզական, քննչական և դատավարչական այլ միջոցառումների արդյունքում ձեռք բերված փաստական տվյալներով հիմնավորվել է, որ 2018թ.-ի ապրիլի 21-ին ժամը 15-ի սահմաններում «Ազատություն» ռադիոկայանի լրագրող Արուս Հակոբյանը գտնվել է Երասխ-Երևան մայրուղու Արտաշատ քաղաքի հատվածում և որպես լրագրող լուսաբանել է տեղի ունեցող իրադարձությունները: Երբ նա մոտեցել է այդ տարածքում գտնվող քաղաքացի Ա. Ղ.-ին, վերջինս, չցանկանալով որպեսզի իրեն նկարահանեն, ձեռքով հարվածել է իր մասնագիտական գործունեությունն իրականացնող լրագրողի տեսախցիկին, այնուհետև ձեռքով մեկ անգամ հարվածել է վերջինիս դեմքին՝ նրան պատճառել ֆիզիկական ցավ, ինչով խոչընդոտվել է լրագրողի մասնագիտական օրինական գործունեությունը:

Ապրիլի 30-ին կատարած հանցագորության համար Ա.Ղ.-ին առաջադրվել է մեղադրանք ՀՀ քր. օր-ի 164-րդ հոդվածի 1-ին մասով: Վերջինս առաջադրված մեղադրանքում իրեն մեղավոր է ճանաչել, հայտնել, որ զղջում է կատարվածի համար:

Մայիսի 24-ին քրեական գործի նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազի կողմից հաստատվել է քրեական գործով մեղադրական եզրակացություն և գործի հետ միասն ուղարկվել Արարատի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան:

Տուժող Ա. Հակոբյանը դիմում է ներկայացրել դատարան որ Ա. Ղ.-ի նկատմամբ բողոք, պահանջ չունի: Լրագրողը և նրա ներկայացուցիչը չեն առարկել դատական քննության արագացված կարգ կիրառելու դեմ: Արդյունքում դատարանի կողմից քրեական գործն ընդունվել է վարույթ և կիրառվել դատական քննության արագացված կարգ:

Հունիսի 12-ին դատարանի դատավճռով Ա. Ղ.-ն դատապարտվել է տուգանքի` Հայաստանի Հանրապետությունում սահմանված նավազագույն աշխատավարձի երկուհարյուր հիսունհազարապատկի` 250.000 ՀՀ դրամի չափով:

 

ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930