Կրթության եւ գիտության նախարար Արայիկ Հարությունյանն ի պատասխան երեկ ՀՀԿ ԳՄ նիստից հետո Էդուարդ Շարմազանովի այն հայտարարությանը, որ կարիք չկար «Երեւան» հիմնադրամում գործողություններ կատարելու համար դիմակներով ներխուժել, ասաց, որ իրավապահներն իրենց գործն են արել:
Ինչ վերաբերում է պարոն Շարմազանովի այն մտահոգությանը, թե քաղաքական շարժառիթներ կարող են լինել, Արայիկ Հարությունյանն ասաց. «Կարծում եմ, որ ԱԱԾ-ն համապատասխան հայտարարություն տարածել է, ասել կոնկրետ խնդիր, վերլուծություն կարվի եւ եթե դա չապացուցվի, կարելի է դա դիտել, որպես հետապնդում»:
Մանրամասները՝ տեսանյութում
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ