Առայժմ վաղ է խոսել Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի միջև եռակողմ հանդիպման մասին: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, հաղորդում է Life.ru-ն:
Ավելի վաղ Ֆուտբոլի աշխարհի առաջնության բացման արարողությանը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Ադրբեջանի իր գործընկերոջը ծանոթացրել էր Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ:
«Առայժմ վաղ է այդ մասին խոսել,- ասել է Պեսկովը՝ պատասխանելով լրագրողի համապատասխան հարցին:- Դա առաջին ծանոթությունն էր: Դեռ վաղ է խոսել որևէ շարունակության մասին»:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ