Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ստեփան Շաքարյանն ուզում է նախարարին խորհուրդ տալ

Հունիս 15,2018 13:56

Կոմպոզիտոր, դաշնակահար, ժողովրդական արտիստ Ստեփան Շաքարյանը Aravot.am-ի հետ զրույցում ասաց, որ շատ կուզենար` մշակույթի նախարարն ունենար երաժշտության մասնագետ, խորհրդատու: «Մշակույթի նախարարը մասնագետ չի, եւ կարող է չիմանալ շատ բան: Թեկուզ ես կարող էի խորհուրդ տալ իրեն, թե երաժշտությունը ինչպես քարոզվի ճիշտ ճանապարհով: Չնայած ես չգիտեմ, հիմա ամեն ինչը թարս ու շիտակ է»,-ասաց կոմպոզիտորը:

Ավելի քանի 100 ջազային կոմպոզիցիաներ ստեղծած արվեստագետն ափսոսանք հայտնեց, որ ջազը Երեւանում առաջվա նման չի քարոզվում: Նա կարծում է, որ խնդիրը կոմպոզիտորի հեղինակային իրավունքներին է վերաբերվում: «Կոմպոզիտորին վճարել է պետք նրա գործերը կատարելու համար, սակայն դա չեն անում, չեն նվագում հայ կոմպոզիտորների ստեղծագործություններ, փոխարենը նախընտրում են ամերիկյան երաժշտություն, այդ դեպքում վճարի հարց չի ծագում»,-ասաց Ստեփան Շաքարյանը:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

 Լուսանկարը` հեղինակի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Շատ անգամ եմ ասել, որ Հայաստանում երաժշտարվեստը եթե զարգանա մշակութային շուկայի զարգացման սկզբունքով, (ինչպես եվրոպայում և համարիա ամբողջ աշխարհում է), ամեն ինչ կընկնի իր տեղը: Այսօր, պետբյուջեից վճարումները խանգարում են հայ ազգային երաժշտարվեստի զարգացմանը: Հայաստանը դարձել է Եվրոպայի մշակութային գաղութը … Հարգանքով՝ Աշոտ Բաբայան

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930