ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանն այսօր լրագրողների հետ զրույցում չպատասխանեց Սեյրան Օհանյանին հարցաքննելու վերաբերյալ որեւէ հարցի` պատճառաբանելով, որ քննություն է իրականացվում:
Նրա խոսքով, Սեյրան Օհանյանը օրենքի պահանջին համապատասխան ծանուցվել է եւ մոտակա օրերին նշանակված օր եւ ժամ կա:
ՊԵԿ ղեկավարի խոսքով, կոնկրետ քրեական գործ կա հարուցված կոնկրետ կազմակերպության նկատմամբ, կազմակերպության հետ առնչվող բարձրաստիճան պաշտոնյաներ կան եւ քանի որ Սեյրան Օհանյանի պաշտոնավարման ժամանակ է եղել, նա հրավիրվել է հարցաքննության, ինչը նորմալ գործընթաց է. «Եվ պետք է ասեմ, որ նա միակ բարձրաստիճան պաշտոնյան չէ, որ պետք է հարցաքննվի վկայի կարգավիճակով»:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ