Ինչպես հայտնի է, Մարտի 1-ի իրադարձությունների ժամանակ ոստիկանության ներքին զորքերի հրամանատար եղել է Գրիգոր Գրիգորյանը։ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցեց Գրիգոր Գրիգորյանի հետ:
– Հիմա եթե Ձեզ կանչեն Հատուկ քննչական ծառայություն, կասե՞ք, թե ով է տվել հրահանգ, Դուք եք եղել ներքին զորքերի հրամանատարը, Դուք եք կրակե՞լ։
– Ես ասում եմ, ես իրավաբան եմ, հասկանում եմ այս ամեն ինչի կարեւորությունը ու ես պատրաստ եմ իմ բոլոր կարգադրությունների, հրահանգների ու կատարածի համար պատասխան տալու, այլապես ես Հայաստանում չէի լինի։ Այսինքն՝ ես ոչ մի արարք, որի համար մտավախություն ունենամ, չեմ կատարել ու նման հրահանգներ չեմ տվել եւ ոչ էլ որեւէ մեկից նման հրահանգներ եմ ստացել։
Զրուցեց Քնար ՄԱՆՈՒԿՅԱՆԸ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում