Լրահոս
Օրվա լրահոսը

Սերգեյ Մարկեդոնով. Ռուսաստանի որոշակի քաղաքական ու փորձագիտական շրջանակներում ոգևորված չեն ՀՀ-ում Փաշինյանի իշխանության գալու փաստով. «Հայկական ժամանակ»

Հունիս 15,2018 12:57

Տեսախցիկների առջեւ տեղի ունեցած երկխոսության ժամանակ Փաշինյանն ու Պուտինը, կարելի է ասել, միմյանց ու հանրությանը ներկայացրին երկկողմ հարաբերությունների մասին սեփական ճշմարտությունները ՀՀ-ում հեղափոխությունից հետո ստեղծված նոր իրավիճակի ֆոնին։ Այսինքն, այն, ինչ ճիշտ են համարում Երևանում ու Մոսկվայում։

Ռուսաստանցի քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը թեպետ նշում է, որ Մոսկվայում դեռեւս չեն վերացել Փաշինյանի թիմի նկատմամբ կասկածները, սակայն վստահ է. «Փաշինյանի այս այցով հայ-ռուսական հարաբերությունները մտնում են «առօրեականացման» փուլ»։ Շուրջ մեկ ամիս առաջ Սոչիում տեղի ունեցած հանդիպումը, ըստ քաղաքագետի, կարելի է դիտարկել զուտ որպես ճանաչողական ակտ։ «Դա շատ քիչ էր Հայաստանի նոր իշխանությունների հետ երկխոսելու ու կապեր հաստատելու տեսանկյունից։ Դրանից հետո տեղի ունեցավ ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի այցը Մոսկվա եւ հանդիպումը Սերգեյ Լավրովի հետ։ Սա արդեն մասնագիտական մակարդակ է։ Հանդիպումներ եղան նաեւ այլ նախարարների ու գերատեսչությունների ղեկավարների միջեւ։ Այժմ հայ-ռուսական հարաբերություններում տեղի է ունենում ամենօրյա աշխատանք, ինչը լավ է»,- նշեց Մարկեդոնովը։

Այնուամենայնիվ, փորձագետը տեսնում է, որ Ռուսաստանի որոշակի քաղաքական ու փորձագիտական շրջանակներում ոգևորված չեն ՀՀ-ում Փաշինյանի իշխանության գալու փաստով։ Առհասարակ նրանք ոգեւորված չեն հեղափոխության առաջնորդներով։ «Ու սա ունի բացատրություն»,- ասաց Մարկեդոնովն ու հղում կատարեց Վրաստանի եւ Ուկրաինայի փորձին։ «Ես հեռու եմ այն մտքից, որ այդ պետություններում Արեւմուտքն արեց իշխանափոխություն, սակայն այն, որ արեւմտյան պետություններն աջակցեցին հասարակության մի հատվածին՝ ընդդեմ մյուսի, սա առաջացրեց Ռուսաստանում սխեմատիկ որոշակի ընկալում։ Այն է՝ ԱՊՀ տարածքում հեղափոխությունները կատարվում են ընդդեմ Ռուսաստանի»,- նշեց նա ու միեւնույն ժամանակ նկատեց, որ սա էլ սխալ ընկալում է:

Արշալույս ՄՂԴԵՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930