Այսօր Երեւանի ընդհանուր իրավասության Կենտրոն եւ Նորք-Մարաշ ընդհանուր իրավասության դատարանում էին պատգամավորներ Ֆելիքս Ցոլակյանը եւ Ալիկ Սարգսյանը:
Հիշեցնենք, ՀՀԿ խմբակցության պատգամավոր եւ ՀՀԿ խմբակցության նախկին պատգամավոր Ալիկ Սարգսյանն ու Ֆելիքս Ցոլակյանը անձնական երաշխավորություն էին ներկայացրել «Հայրենիք ու պատիվ» կուսակցության Գառնիկ Մարգարյանի համար: Այս գործով նա արդեն երկուսուկես տարի ազատազրկված է: Պատգամավորները, ըստ սահմանված կարգի, նաեւ 500 հազարական գրավ են վճարել:
Ի տարբերություն Ալիկ Սարգսյանի, Ֆելիքս Ցոլակյանը դատարանի դահլիճում գովեստի խոսքեր չասաց Գառնիկ Մարգարյանի մասին: Նա սահմանափակվեց միայն համապատասխան դատական թղթերը ստորագրելով: Ինչից հետո սեղմեց Գառնիկ Մարգարյանի ձեռքը:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ