«Նորֆոլկ»-ը ընկերությունը գտնվում է լուծարման գործընթացում: Այս մասին այսօր կառավարության նիստից առաջ լրագրողներին ասաց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը: Ըստ ՊԵԿ ղեկավարի, կոմիտեի ներքին անվտանգության վարչության աշխատակիցների անմիջական վերահսկողության ներքո ժամանակավորապես «Նորֆոլկն» իրականացնում է այն գործառույթը, ինչ իրականացնում էր:
ԱԱԾ-ում տեղեկություններ էին ստացվել այն մասին, որ փոքր եւ միջին ձեռնարկատիրությամբ զբաղվող քաղաքացիներին պատկանող բեռների տեղափոխման և մաքսազերծման բիզնեսը թվով 9, այսպես կոչված, «կարգո» ընկերություններից վերցնելու և մեկ` մենաշնորհային դիրք զբաղեցնող ընկերությունում այն կենտրոնացնելու նպատակով Միացյալ Թագավորությունում` Շոտլանդիայում /նախնական տվյալներով` օֆշորային գոտում/, գրանցված «Նորֆոլկ Փրոջեկտ ԼՓ» ՍՊ ընկերության կողմից 2017 թվականի հունիս ամսին ՀՀ-ում հիմնադրվել է «Նորֆոլկ Քոնսալթինգ» ՍՊ ընկերությունը, որի գլխավոր տնօրեն է նշանակվել ՀՀ քաղաքացի Արմեն Ունանյանը:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ