Հայաստանի պետական վերահսկողական ծառայության ղեկավար Դավիթ Սանասարյանն այսօր լրագրողների հետ զրույցում հայտնեց, որ ուսումնասիրություններ կիրականացնի Սփյուռքի նախարարությունում: «Արդյունքները կներկայացնենք վարչապետին»,- ասաց նա:
Ըստ նրա` սփյուռքի նախարարի կողմից դիմում է եղել, որի հիման վրա ծառայությունը ստացել է փաստաթղթերը: Պարոն Սանասարյանը խոստացավ մանրամասների վերաբերյալ հայտարարել առաջիկա ասուլիսում:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ