Լրահոս
Օրվա լրահոսը

Աղաբեկյանը հասկացավ, որ Հայաստանում ծավալված ներքաղաքական գործընթացները լավ առիթ կարող են հանդիսանալ, որպեսզի նա իր վրայից թոթափի քաղաքական պատմության փոշին. «Հրապարակ»

Հունիս 15,2018 12:04

ՀՅԴ կարկառուն դեմք, ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար, ԱՀ նախկին փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխությունից հետո սկսել է ակտիվություն ցուցաբերել, որն առավելապես արտահայտվում է համացանցում գրառումներով եւ հայտարարություններով հանդես գալով: Միանգամայն բնական գործընթաց նախկինում տարբեր կարեւոր պաշտոններ զբաղեցրած պետական եւ ռազմական գործչի համար: Միայն իրեն բնորոշ քաղաքական հոտառությամբ Աղաբեկյանը հասկացավ, որ Հայաստանում ծավալված ներքաղաքական գործընթացները լավ առիթ կարող են հանդիսանալ, որպեսզի նա իր վրայից թոթափի քաղաքական պատմության փոշին եւ փորձի խցկվել նոր քաղաքական զարգացումների մեջ՝ վերստին իր համար ապահովելով երկրում, կարեւոր չէ՝ մայր Հայաստանում, թե Արցախում, կարեւոր եւ հանգուցային քաղաքական գործչի անուն:

Իրավիճակի մերօրյա զարգացումների փուլում պարոն Աղաբեկյանին շատ անհանգստացնող հարցեր կան: Լինելով խոշոր գործարար, Արցախում ազդեցիկ քաղաքական կուսակցության ոչ շարքային անդամ եւ նախկինում ուժային գերատեսչությունների ազդեցիկ պաշտոնյա՝ նա անհանգստանալու շատ բան ունի, եւ նրա լռությունը կամ քաղաքական պրոցեսների նկատմամբ անտարբերությունը կարող էր ազդեցիկ շրջապատներում ընկալվել որպես թուլության կամ վախի նշանների դրսեւորում: Ինչ-ինչ, բայց պարոն Աղաբեկյանի կենսագրությունն իր մեջ ներառել է տարբեր ժամանակներում բարձրացված խնդիրներ, որոնք քննարկվել են թե՛ հասարակության լայն շրջանակներում, թե՛ մամուլում:

Նիկոլ Փաշինյանի խոստացած պայքարը ստվերի դեմ ուղղակի սպառնալիք կարող է դառնալ Աղաբեկյանի բիզնես շահերին բուն Հայաստանում եւ, միանշանակ, կանդրադառնա նաեւ Արցախում: Իսկ նրա ներգրավվածությունը հայաստանյան բիզնես կյանքին՝ ուղղակի կամ անուղղակի տեսքով, մամուլում բազմիցս է շրջանառվել: Նա գործուն մասնակցություն է ունեցել սիրիահայերին հատկացվող ֆինանսական աջակցության ծրագրերին եւ եղել է նրանց ինտեգրման ծրագրերը համակարգողներից մեկը։ Բացի դա՝ նրա անվան հետ է կապվում ՀՀ-ում որսորդական զենքի վաճառքի շուկայում մենաշնորհը, կան կարծիքներ, որ Աղաբեկյանն ակտիվ ներգրավվածություն ունի նաեւ հանքարդյունաբերության ոլորտում: Իսկ այդ ամենը նշանակում է, որ նա կարող է կանգնել լուրջ ֆինանսական դժվարությունների առաջ, եթե ստուգումները հասնեն այդ ոլորտներ, եւ նրա անունը հայտնվի շրջանառության մեջ:

Կարեն ՄԵԼՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Seyran says:

    Գործ տալու նոր ձև…

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930