Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Հոգևոր քաղաքի գեներալը. հեղափոխության հաջորդ կանգառը. Սուրեն Սարգսյանի անդրադարձն Էջմիածնից

Հունիս 15,2018 11:57

Այն, ինչ կատարվեց երեկ Էջմիածնում՝ հանրահավաք, բողոքի երթ, քաղաքապետի հրաժարականի պահանջ, սուր ելույթներ ու քննադատություններ, բնականաբար, ո՛չ մեկ օրվա և ո՛չ էլ մեկ տարվա ընթացքում կուտակված հիասթափության և դժգոհությունների դրսևորում էր: Խնդիրը շատ ավելի խորը արմատներ ունի:

Չնայած ի սկզբանե հայտարարված էր, որ հանրահավաքն ու բողոքի գործողություններն ընդդեմ գործող քաղաքապետ Կարեն Գրիգորյանի էին, սակայն հասկանալի էր, որ էջմիածնեցիքի հիմնական բողոքն ու պահանջներն ուղղված են քաղաքապետի հորը՝ ԵԿՄ նախագահ, գեներալ Մանվել Գրիգորյանին: Ինչպես հանրահավաքի մասնակիցներն ու ելույթ ունեցողներն էին նշում՝ վերջինը, չարաշահելով դիրքն ու գործունեությունը, տարիներ շարունակ վախի մթնոլորտ է տարածել Էջմիածնում, սպառնացել ու ահաբեկել բազմաթիվ քաղաքացիների, տիրացել տարբեր տարածքների ու շինությունների, ծեծի ենթարկել թե՛ իր համար ոչ ցանկալի քաղաքական գործունեություն ծավալող անձանց, թե՛ շարքային էջմիածնեցիների, որոնց հետ, այս կամ այն խնդրի բերումով, գործ է ունեցել:

Ի՞նչ է կատարվել տարիներ շարունակ մեր հոգևոր կենտրոնում և ի՞նչ տեղի ունեցավ երեկ. թեմայի մանրամասները ներկայացնում ենք տեսանյութում:

Սուրեն ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930