«Ցանկացած տեղեկություն մենք պետք է կարողանանք օգտագործել մեր շահերն առաջ տանելու համար»,- այսօր «Պոստ սկրիպտում» մամուլի ակումբում կարծիք հայտնեց ՀՀ նախագահի խորհրդական Թեւան Պողոսյանը:
Հիշեցնենք, երեկ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել էր, որ Ադրբեջանի եւ ՀՀ ղեկավարների միջեւ հանդիպում նախատեսված չէ, քանի որ ՀՀ նախագահը չի ժամանել Մոսկվա:
Մոսկվայում էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը եւ ըստ ՀՀ Սահմանադրության, Արցախի հարցով բանակցություններն այլեւս վարչապետն է վարելու:
«Երեկ երեւաց, որ Ալիեւը պատրաստ չէ բանակցությունների եւ Ադրբեջանը կողմ է հացի ռազմական լուծմանը: Մենք էլ պետք է պատրաստ լինենք դրան»,- ասաց Թեւան Պողոսյանը:
Նա ուրախ է, որ Պուտին-Փաշինյան հանդիպումները «դրական աուրայում» են անցել, ինչպես իր ուղիղ եթերում ասաց Նիկոլ Փաշինյանը:
Այլ մանրամասները`քիչ ուշ`տեսանյութում
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ