Լրահոս
Օրվա լրահոսը

ՎՏԲ-Հայաստան Բանկը հանդես է եկել որպես «Վահանաձեւ գեղձի կովկասյան դպրոց» բժշկական համաժողովի  գլխավոր հովանավոր

Հունիս 15,2018 11:46

«Շենգավիթ» բժշկական կենտրոնում տեղի ունեցավ «Վահանաձեւ գեղձի կովկասյան դպրոց» միջազգային ուսումնական դասընթացը, որը կազմակերպվել է «Հայկական հակաքաղցկեղային լիգա» ՀԿ-ի կողմից:  Դաընթացի կազմակերպման գլխավոր հովանավոր դարձավ ՎՏԲ-Հայաստան Բանկը:

Նման մասշտաբային միջոցառումը կարևոր նշանակություն ունի տարածաշրջանում բժշկական ոլորտի համար: Դասընթացի ընթացքում Հայաստանից, Ռուսաստանից, Վրաստանից և Եվրոպայից բարձր որակավորում ունեցող բժիշկները, վահանաձև գեղձի հիվանդությունների բուժման առաջատարները հանդես են եկել դասախոսություններով, անցկացրել գործնական պարապմունքներ և վիրահատություններ: Համաժողովին մասնակցում էին առաջատար բժշկական հաստատությունների շուրջ 200 բժիշկներ տարբեր երկրներից:

ՎՏԲ-Հայաստան Բանկը ձգտում է նպաստել առողջապահության ոլորտի զարգացմանը, և հովանավորչական գործունեության շրջանակներում բազմիցս մասնակցում է բժշկության, առողջ ապրելակերպի և սպորտի ոլորտում տարաբնույթ նախագծերի կազմակերպմանը:

ՎՏԲ-Հայաստան Բանկ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930