Այս պահին Սամվել Բաբայանի գործով Վճռաբեկ դատարանում գործի քննությունն է:
Դատավարությանը մասնակցում էր Սամվել Բաբայանի պաշտպան Քալաշյանը, Մեղադրող Արամյանը, ինչպես նաեւ «Ծառուկյան» խմբակցության պատգամավորներ Նաիրա Զոհրաբյանը, Վահե Էնֆիաջյանը:
Լրագրողների հետ զրույցում Նաիրա Զոհրաբյանն ասաց, որ իրենք երաշխավորագիր են ներկայացրել 11 պատգամավորի ստորագրությամբ Սամվել Բաբայանին ազատ արձակելու համար, պատրաստ են վճարել գրավը:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ