Ընդունված է ասել, որ ապրիլ-մայիս ամիսներին Հայաստանում տեղի ունեցավ թավշյա հեղափոխություն, որի արդյունքում կոռումպացված և հակաժողովրդավարական իշխանությունը ժողովրդական շարժման ճնշման տակ հեռացավ, և նրան փոխարինելու եկավ արդարադատ, չկոռումպացված և կոռուպցիայի դեմ պայքարող, աշխարհի ամենաժողովրդավարական իշխանությունը: Հանրության մոտ մի պահ իսկապես արդար երկրում ապրելու հույս առաջացավ, որովհետև նոր իշխանությունը խոստացավ վերջ դնել մենաշնորհներին և կոռուպցիային: Իսկ որտեղ է ամենամեծ կոռուպցիան, իհարկե այնտեղ որտեղ ամենաշատ փողը կա, հարկահավաքման համակարգում, պետական եկամուտների կոմիտեում: Իսկ ՊԵԿ-ից ստացվող տեղեկությունները մեզ հանգեցնում են այն եզրահանգմանը, որ այնտեղ ոչ թե հեղափոխություն, այլ հակահեղափոխություն է եղել, համակարգ են վերադառնում նախկինում ռիսկային և կոռումպացվածի համբավ ունեցող աշխատակիցները:
2017թ. հունիսին ՊԵԿ կառուցվածքային փոփոխությունների արդյունքում տեղի ունեցավ աշխատակիցների մոտ 40 տոկոսի կրճատում: Հիմք ընդունելով ՊԵԿ-ի ներքին անվտանգության վարչությունում առկա ինֆորմացիան՝ աշխատանքից ազատվեցին վարչությունների և բաժնի պետեր, ինչպես նաև շարքային աշխատակիցներ: Հիմա նրանք հերթով վերականգնվում են ՊԵԿ-ում, որովհետև երկրում տեղի է ունեցել թավշյա հեղափոխություն:
Արթուր Հարությունյանը մինչև հեղափոխությունը աշխատել է հարկային մարմիններում՝ զբաղեցնելով բավական բարձր պաշտոններ, բայց 2016թ. հեռացվել է Կենտրոնի հարկային տեսչության պետի պաշտոնից ու համակարգից և տեղավորվել «Մետրոշինվերանորոգում» ՓԲԸ-ում որպես ֆինանսական խորհրդատու: Սա ծանր հարված էր Հարությունյանի համար, բայց ահա տեղի ունեցավ բաղձալի հեղափոխությունը և նա մայիսի 21-ին նախ նշանակվեց ՊԵԿ օպերատիվ վարչության պետ, իսկ դրանից էլ 10 օր հետո ՊԵԿ միջին և խոշոր հարկ վճարողների հարկային տեսչության-վարչության պետ: Իսկապես հեղափոխական առաջխաղացում:
Ավետիս Բաբաջանյան
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում