Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Արցախի հարցն ու Ադրբեջանին զենքի վաճառքի խնդիրը Պուտինն ու Փաշինյանը չեն քննարկել». Խառատյան

Հունիս 15,2018 10:21

Հունիսի 13-ին կայացած Պուտին-Փաշինյան հանդիպման ժամանակ քննարկվել է նաեւ ՀՀ-ի եւ ՌԴ-ի միջեւ ռազմատեխնիկական գործակցության հարցը: Այս մասին վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ մոսկովյան այցի ավարտին հայաստանյան պատվիրակության կազմում մեկնած լրագրողների հետ զրույցում ասաց վարչապետի խորհրդական Արսեն Խառատյանը: «ՌԴ-ի հետ զինտեխնիկայի ձեռքբերման վարկային ծրագրերի տեխնիկական հարցերին է միայն անդրադարձ կատարվել»,-տեղեկացրեց նա:

Արսեն Խառատյանի փոխանցմամբ՝ ՌԴ-ի կողմից Ադրբեջանին զենք վաճառելու մասին խոսակցություն չի եղել. «Կարծում եմ՝ վարչապետն առաջիկայում զենքի վաճառքի խնդրին էլ կանդրադառնա, պարզապես մեր այս այցի ժամանակը սահմանափակ էր»:

Խառատյանը հիշեցրեց, որ ՀՀ վարչապետը ֆուտբոլային խաղի դիտումից հետո հանդիպել է Ալիեւին, ձեռքսեղմում է եղել. «Այլ բովանդակային խոսակցություն չի եղել: Ֆուտբոլի աշխարհի առաջնության բացմանը եկած նախագահները եւ վարչապետները Պուտինի կողմից հրավիրվել էին Կրեմլ, որի ժամանակ էլ տեղի է ունեցել ձեռքսեղմումը: Այդ հնարավորությունն օգտագործվել է, որպեսզի ՀՀ-ի եւ Ադրբեջանի ղեկավարները ծանոթանան»:

Արսեն Խառատյանը հավելեց, որ Արցախյան հակամարտության բանակցությունների ձեւաչափի առնչությամբ խոսակցություն եւս չի եղել, բայց առաջիկայում, վստահաբար, այդ հարցով հանդիպումներ կլինեն: «Օրակարգային հարցեր են կուտակվել, պետք է ակտիվ աշխատել»,-եզրափակեց վարչապետի խորհրդականը:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930