«Թե Պեսկովն ինչ է նկատի ունեցել, չեմ կարող ասել»,-այսօր անդրադառնալով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի խոսնակ Դմիտրի Պեսկովի այն հայտարարությանը, որ Մոսկվայում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ հանդիպում տեղի չի ունենա, քանի որ Մոսկվա չի ժամանել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն, ասաց Էդուարդ Շարմազանովը:
Պարոն Շարմազանովը ՀՀԿ նիստից հետո, լրագրողների հետ հարցուպատասխանի ժամանակ, պատասխանելով այս հարցին, ասաց, որ չի կարող հստակ ասել, թե ինչու է ՌԴ նախագահի խոսնակը նման հայտարարություն արել. «ՀՀԿ-ի համար ցանկացած դեպքում որպես խորհրդարանական ուժ պետության շահն ամենագերական է: Ինչպես նախկինում, այնպես էլ հիմա բոլոր խորհրդարանական հարթակներում բոլոր հնարավոր գործիքները օգտագործելու ենք պետության շահն առաջ տանելու համար»:
Նրա խոսքով. «Պարզ է, որ Ղարաբաղյան հարցի բանակցությունները պետք է վարի վարչապետը, քանի որ ըստ Սահմանադրության՝ ՀՀ ղեկավարը նա է»:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ