Լրահոս
Օրվա լրահոսը

«ՌԴ նախագահը ինձ և Իլհամ Ալիևին ծանոթացրեց». Նիկոլ Փաշինյան

Հունիս 14,2018 23:07

Քիչ առաջ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում տեղեկություններ հայտնեց իր՝ ՌԴ այցի վերաբերյալ: Նա արձանագրեց՝ Դմիտրի Մեդվեդևի հետ առաջին հանդիպումն էր, որի ընթացքում քննարկել են բազում հարցեր հայ-ռուսական երկկողմ օրակարգի մասին: Այնուհետև հայտնեց, որ նաև հարցազրույց է տվել Russia today-ին:

Պարոն Փաշինյանն ուրախությամբ արձանագրեց. «Հայ-ռուսական հարաբերություններում այսօր շատ լավ տրամադրություններ են հաստատված, և փոխվստահության մակարդակ կա, որը ոչ միայն կպահպանենք, այլև կզարգացնենք անպայման»:

ՀՀ վարչապետի հաղորդմամբ՝ ֆուտբոլային խաղից հետո ՌԴ-ի նախագահը փոքր ընդունելություն է կազմակերպել ԱՊՀ երկրների ղեկավարների ձևաչափով, որտեղ ներկա էր նաև Իլհամ Ալիևը. «ՌԴ նախագահը մեզ ծանոթացրեց: Դա պարզապես ծանոթություն էր, խոսակցություն չի եղել»:

Նիկոլ Փաշինյանն, ընդհանուր առմամբ գոհ է այցի արդյունքներից, նաև նշեց, որ առաջիկայում կմեկնի նաև Բրյուսել: Հետո էլ հավաստիացրեց՝ արտաքին քաղաքականության մեջ շրջադարձեր չեն լինի, ինչպես ինքն ասել է և ինչպես ամրագրված է կառավարության ծրագրում:

Դառնալով չորեքշաբթի ՀՀ կառավարության նիստին իր հասցեին հնչած մեղադրանքներին, պարոն Փաշինյանը պարզաբանում ներկայացրեց. «ՀՀԿ խմբակցությունից խոսել են այն մասին, որ ես նախկինում քննադատել եմ վարչապետերին, որոնք հարցուպատասխանին ներկա չեն եղել ու ես հիմա նույն ձևով եմ վարվում: Նախորդ սահմանադրության մեջ հստակ նշվում էր, որ վարչապետը և կառավարության անդամները չորեքշաբթի օրվա նիստում պատասխանում են պատգամավորների հարցերին: Նոր սահմանադրության մեջ, որը ՀՀԿ ներկայացրածն է, վարչապետի հանգամանքը հատուկ չի ընդգծվում, ինչը դե յուրե հնարավորություն է տալիս, որ վարչապետը, երբեմն, բացակայի ԱԺ-կառավարություն հարցուպատասխանից: Խնդրում եմ՝ ՀՀԿ-ի իմ գործընկերներին չանհանգստանալ. այն, ինչ ասել եմ նախկինում, ուժի մեջ է»:

Այնուհետև ՀՀ վարչապետն ընդհատեց ուղիղ եթերը՝ ասելով. «Աննան կանգնել է դռանը, կանգնել է շնչիս ու ասում է, որ պետք է շարժվենք: Գալիս ենք Երևան»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Artur Lazarian says:

    Ի՜նչ լաւն է՝ պարզ, անմիջական, բայց եւ հաստատակամ:

    Յ.Գ. Կնոջ մասին էլ չասեմ՝ ուղղակի գանձ է 🙂

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930