«Մտահոգություն ենք հայտնում այդ գործողություններում հնարավոր քաղաքական շարժառիթների վերաբերյալ եւ չենք բացառում դրանց հավանականությունը: Մենք՝ որպես քաղաքական ուժ, բացարձակապես օրինականության կողմնակից ենք եւ ուշի ուշով հետեւում ենք այդ գործընթացին: Սա 37 թիվը չէ. չեմ կարծում, որ եթե հրավիրեին պաշտոնյաներին կամ փաստաթղթեր խնդրեին, առանց դիմակներով ներխուժման չկարողանային մեր հարգարժան գործընկներն այս ամենը ստանալ»,- անդրադառնալով «Երեւան» հիմնադրամի շուրջ ստեղծված իրադարձություններին այսօր լրագրողների հետ զրույցում ՀՀԿ ԳՄ նիստից հետո ասաց ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը:
Նրա համոզմամբ, ԱԱԾ-ի գործողությունները «Երեւան» հիմնադրամում «առնվազն ձեւի առումով ոչ համաչափ են»:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ