Այսօր ՀՀԿ ԳՄ նիստից հետո, որտեղ քննարկվել են Արցախի անվտանգության հետ կապված հարցեր, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովն անդրադարձավ նաեւ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանի հրաժարականին:
Պարոն Շարմազանովն ասաց, որ նրա ցանկացած որոշմանը հարգանքով է վերաբերում. «Դա վարչապետ Նիկոլ Փաշինյանի կառավարության խնդիրն է, արդյոք հրաժարականի որոշումը կընդունի, թե ոչ»:
Պարոն Շարմազանովն ասաց, որ չկա մի կառավարություն, որի բոլոր նշանակումները ծափահարություններով ընդունվեն. «Նորմալ է, որ որոշ նշանակումների նկատմամբ կա քննադատական վերաբերմունք:
Խոսելով ԲՈՀ-ի նախագահի ղեկավարի փոփոխության մասին՝ Էդուարդ Շարմազանովն ասաց, որ նոր կառավարությունն ինքն է որոշում՝ ում հետ աշխատել, ում հետ՝ ոչ: Իսկ ԲՈՀ-ի նոր ղեկավարի նկատմամբ «աժիոտաժն արհեստական» է, եւ որ պաշտոնյայի մասին կարծիք պետք է կազմենք ոչ թե ֆեյսբուքյան նկարներով, այլ՝ աշխատանքով. «Կլինի աշխատանքը՝ հանրությունը գնահատականը կտա»:
Նաեւ ասաց, որ ԲՈՀ-ի նախկին ղեկավարն այդ կառույցում լուրջ բարեփոխումներ է իրականացրել:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ