Էջմիածինն այսօր «աստղաշատ է»: Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Էջմիածնում ցույց է, քաղաքապետ Կարեն Գրիգորյանի հրաժարականն են պահանջում:
Հանրահավաքը մեկնարկեց Հայաստանի հիմնով: Այն կատարեց Արամ Ասատրյանի թոռը`Արտաշ Ասատրյանի որդին: Էջմիածնում է նաեւ Սոնա Շահգելդյանը: Նա Կոմիտասի ստեղծագործություններից կատարեց: Ցույցին մասնակցում էր նաեւ հայտնի դերասան Ռուդոլֆ Ղեւոնդյանը: Դերասանն ասաց` Էջմիածնում է, քանի որ այս քաղաքում է իր եկեղեցին, իր էներգետիկ կենտրոնը. «Ես ուզում եմ, որ ամբողջ աշխարհն իմանա, որ մենք էսպես դրախտավայր ունենք։ Ամբողջ աշխարհը պետք է իմանա, որ մենք Էջմիածին ունենք, ամեն ինչ պետք է իր տեղը դրվի»:
Հանրահավաքին մասնակցում է նաեւ հայտնի երգահան Ռուբեն Հախվերդյանը: Պատահաբար է եկել, ընկերն է կանչել: Իր համար կարեւոր չի`Էջմիածին, Երեւան, Գյումրի: Հետաքրքրվեց`«Մանվելն ո՞ւր ա, Գրիգորյան»:
Ասաց`լավ կլիներ, որ գար. «Է, թող գա»: Հիշեց`«Էն որ ասում էր`բիզն էլ ա քո ձեռը, չագուչն էլ, կարծեմ այդ բիզը…» Մեկ էլ հորդորեց. «էդ «Դուխովի» տեղը «Ոգով» գրեք, որովհետեւ ռուսներից պրծնելը ամենադժվարն է լինելու ամենավերջում: Դրանք մեր ամենաոխերիմ բարեկամներն են»:
«Մանվելը ըլներ ստեղ, Սեյրանչիկը` Սարոյանը, բա ո՞վ… Առանց Մանվել տխուր ա»,- նորից հիշեց Ռուբեն Հախվերդյանը:
Վերջում էլ այսպես եզրափակեց. «Մինչեւ Ռոբերտն ու Սերժիկը քրեական պատասխանատվության չենթարկվեն, էս ամեն ինչը կապիկություն ա, ժողովուրդ»:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ