Հունիսի 13-ին ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչության, Սյունիքի մարզային վարչության և ոստիկանության Կապանի բաժնի ծառայողները` մոտ 6 միլիոն դրամի յուրացման դեպք են բացահայտել:
Ծավալուն օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ «ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության զբաղվածության պետական գործակալության Կապանի զբաղվածության տարածքային կենտրոնի» տնօրենի միջնորդությամբ, «Հուսո Երիցուկ» հասարակական կազմակերպության գործադիր նախագահը 2017թ. կազմակերպությունում որպես աշխատողներ գրանցել է 7 քաղաքացու:
Զբաղվածության պետական գործակալության կողմից յուրաքանչյուր աշխատողի վերապատրաստման համար կազմակերպությանը փոխանցվել է 200.000 դրամ, սակայն նրանք իրականում չեն հաճախել աշխատանքի, և փոխանցված ընդհանուր գումարը, որն աշխատավարձերի հետ կազմում է մոտ 6.000.000 դրամ, յուրացվել է: Ձեռնարկվում են միջոցառումներ դեպքի բոլոր հանգամանքերը պարզելու ուղղությամբ:
Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր:
ՀՀ ոստիկանություն
Հարգելիներս, ձեր կայքում տեղադրել եք մի նյութ որը իրականությանը ընդհանրապես չի համապատասխանում, կազմակերպությունը իր ամենօրյա գործնեությամբ, աջակցելով սոցիալապես անապահով և հաշմանդամություն ունեցող երեխաներին, անհնար է 6000000 միլիոն դրամ հանցանք գործի, քանի որ կազմակերպությունը իր իսկ ուժերով և հարգարժան բարերարների միջոցով երեխաների համար աջակցություններ էր կատարում, միջոցառումներ էր կազմակերպում, դուք լինելով լրատվամիջոց պետք է նախ և առաջ ճշտեք նյութի իրականությունը նոր հրապարակեք։ դուք կարող եք այցելել կազմակերպության էջը և ինքներդ կհամոզվեք կազմակերպության գործունեության և թափանցիկությանը։
Հարգելի Anonymous, եթե ուշադիր լինեք, կնկատեք, որ մենք հրապարակել են ՀՀ Ոստիկանության պաշտոնական հաղորդագրությունը, դա «Առավոտ»-ի հեղինակած «նյութը» չի: