Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Իրականացվել են չհայտարարված այցեր «Արթիկ» և «Վանաձոր» ՔԿՀ-ներ

Հունիս 14,2018 18:33

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչները հունիսի 14-ին չհայտարարված այցեր են կատարել «Արթիկ» և «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկներ:

Ստուգվել են նշված վայրերում ազատությունից զրկված անձանց պահման պայմանները, նրանց իրավունքների ապահովման վիճակը և դրանց համապատասխանությունը սահմանված պահանջներին:

Տեղի են ունեցել նաև առանձնազրույցներ հացադուլ հայտարարած մի քանի ազատազրկվածների հետ, ուսումնասիրվել են նրանց մատուցվող բուժօգնությանն առնչվող հարցերը:

Այցի արդյունքների հիման վրա կձեռնարկվեն համապատասխան միջոցներ՝ արձանագրված խնդիրների լուծման նպատակով:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆԻ
ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՀԱՆՐԱՅԻՆ ԿԱՊԵՐԻ ԲԱԺԻՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930