Ռուսական կրեմլամետ Russia Today հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը Twitter-ի իր էջում տեղեկացրել է, որ ճաշում է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ:
«Հենց հիմա ճաշում ենք Փաշինյանի հետ: Երեկ նա հարցազրույց տվեց մեր հեռուստաալիքին, իսկ հիմա ճաշի ժամանակ ես բաժակ բարձրացրի հայ-ռուսական բարեկամության համար և հարցրի՝ ինչ է նա մտածում այդ ընկերության հարցում:
Նա ասաց, որ այժմ հարաբերություններն ավելի լավ կլինեն, ոչ թե վատ, և նա համոզված է, որ դրանք արդեն ավելի լավն են: Հենց դրա համար էլ խմեցինք»,- գրել է Սիմոնյանը՝ կից տեղադրելով հայկական «Տակառ» գինու լուսանկար:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ
Մէկը լինի, Փաշինեանի հասցէին արած քլնգոցներդ յիշեցնի 🙂