Լրահոս
Օրվա լրահոսը

Եզրաս սրբազանը՝ եղբոր հրաժարականի պահանջի մասին. «Հայոց հայրապետը ժողովրդին է ծառայում»

Հունիս 14,2018 16:02

Հայ առաքելական եկեղեցու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի առաջնորդ Տ. Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանն այսօր առաջնորդարանում ՀՀ վարչապետի հետ Մոսկվա ժամանած լրագրողների հետ զրույցում անդրադառնալով այն փաստին, որ ՀՀ-ում քաղաքացիների եւ հոգեւորականների մի մասն պահանջում է իր եղբոր՝ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին երկրորդ ամենայն հայոց կաթողիկոսի հրաժարականը, ասաց՝ կամարտահայտության նման ձեւն անընդունելի է:

«Հայրապետի հրաժարականը նման կարգով չի լինում»,-համոզմունք հայտնեց նա:

Ինչ վերաբերում է դժգոհություններին, որ Ամենայն Հայոց կաթողիկոսը իշխանություններին է ծառայել, Եզրաս սրբազանը դրա հետ չհամաձայնեց. «Ո՞վ է ասում…հայոց հայրապետը ժողովրդին է ծառայում: Հայոց եկեղեցու առաքելությունն է՝ ծառայել ազգային շահերին»:

«Իմ քայլը» ժողովրդական շարժման մասին էլ Սրբազան հայրն ասաց. «Դա բնական էր՝ ժողովուրդն իր կամքն արտահայտեց»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Artur Lazarian says:

    «Հայոց հայրապետը ժողովրդին է ծառայում» եւ նմանատիպ սրտաճմլիկ խօսքերը չափից դուրս ժամկէտանց են: Ձեր կաթողիկոսի վարկանիշը երեւի 5% էլ չկայ:

    Մարդիկ յստակ ասում են՝ Երեւանում բնակւում է 1981թ-ին ծնուած, մասնագիտութեամբ բժշկուհի (բնակութեան եւ աշխատանքի վայրերը յայտնի են) ԽԱԹՈՒՆ ԿՏՐԻՃԻ ԳՐԻԳՈՐՅԱՆՑԸ:

    Բողոքաւորները պէտք է ջանքերը կենտրոնացնեն հետեւալ հարցի վրայ. կողմերի համաձայնութեամբ՝ ԴՆԹ հետազօտութիւն արէք եւ այս թնջուկը կը լուծուի 🙂 Այսօր չլինի, վաղն է լինելու: Դրանից խուսափել հնարաւոր չէ:

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930