Մոսկվայի Հայրենական մեծ պատերազմի թանգարանում, որտեղ այսօր ՀՀ-ի կողմից բացվեց եւ թանգարանին նվիրաբերվեց մարշալ Համազասպ Բաբաջանյանի կիսանդրին, դահլիճում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին տեսնելու եկած Մոսկվայի հայերը վանկարկեցին՝ «Նիկոլ-Նիկոլ», «դուխով»: Փաշինյանը, սակայն, սաստեց նրանց՝ ասելով, որ թանգարանի ներսում պետք չէ վանկարկումներ անել:
Թանգարանի մուտքի դիմաց էլ նա հանդարտության կոչ արեց մոսկվահայերին, որոնք ցանկանում էին ողջագուրվել նրա հետ: Ապա Փաշինյանը թույլատրեց կարճ ժամանակով իր հետ սելֆի անել, ինչի պատճառով իրավիճակը դուրս եկավ վերահսկողությունից:
Բոլորը միաժամանակ բղավում էին, ցանկանում վարչապետի հետ նկարվել, իսկ Փաշինյանի անվտանգությունն ապահովող ոստիկանները դժվարանում էին նրանց կառավարել: Մի պահ փոքրիկ հրմշտոց տեղի ունեցավ:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ