Քիչ առաջ դատարանը (նախագահող դատավոր՝ Արտուշ Գաբրիելյան), վերադառնալով խորհրդակցական սենյակից, որոշում կայացրեց «Սասնա ծռեր»-ի անդամ Արթուր Սողոմոնյանին դատական նիստերի դահլիճից ազատ արձակել:
Դատարանը բավարարեց «Սասնա ծռեր»-ի անդամ Արթուր Սողոմոնյանի պաշտպաններ Վաղինակ Շուշանյանի և Անուշ Մխիթարյանի միջնորդությունը՝ Արթուր Սողոմոնյանի խափանման միջոց կալանքը փոխելու վերաբերյալ:
Քանի որ ներկա չէր «Սասնա ծռեր»-ի անդամ Խաչատուր Գիչյանի պաշտպանը, նախագահող դատավորը որոշեց հետաձգել նիստը՝ այն նշանակելով հաջորդ հինգշաբթի՝ ժամը 11.00:
Դիմելով Գիչյանին, Արտուշ Գաբրիելյանը հարցրեց՝ չնեղացա՞ր, Գիչյան: Գիչյանն ասաց՝ ասածդ օրենք է: Արտուշ Գաբրիելյանն էլ արձագանքեց՝ բա, օրենք է:
Արթուր Սողոմոնյանը լրագրողների հարցերին ի պատասխան նշեց՝ առայժմ ոչինչ չունեմ ասելու:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ