Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Հայաստանը կմասնակցի աշխարհի ամենահայտնի խոհարարական մրցույթին

Հունիս 14,2018 15:05

Հայաստանը պաշտոնական հրավեր է ստացել՝ մասնակցելու Թուրինում անցկացվող «Ոսկե բոքյուզ» միջազգային ամենահայտնի խոհարարական մրցույթին, հաղորդում է Euromag-ը:

Օրերս Թուրինում անցկացվել է մրցույթի եվրոպական ընտրական փուլը, որին մասնակցել է 20 երկիր: Մասնակից երկրներից բացի՝ Թուրին է ժամանել նաև պատվիրակություն Հայաստանից, որի մեջ են շեֆ-խոհարարներ Ռաֆայել Քազումյանն ու Կարեն Պողոսյանը, ինչպես նաև Yerevan Food Fest-ի ղեկավար, հասարակական գործիչ Աննա Մազմանյանը:

Հայաստանն Աննա Մազմանյանի նախաձեռնությամբ մրցույթին մասնակցելու բանակցությունները սկսել է դեռ մեկուկես տարի առաջ: Այժմ Հայաստանը ստացել է կազմակերպչական կոմիտեի համաձայնությունը՝ հայտ ներկայացնել՝ մասնակցելու 2020թ. եվրոպական ընտրական փուլին:

«Առաջին անգամ երկրի մասնակցության մասին մտածել եմ տարիներ առաջ: Մենք երկար բանակցություններ ենք վարել և այս անգամ ժամանել ենք GL Event ընկերության ղեկավար Ֆլորան Սուպլիսոնի պաշտոնական հրավերով: Այժմ մենք մասնակցության հրավեր ենք ստացել: Սա շատ երկարատև գործընթաց է. անհրաժեշտ է ներգրավել խոհարարների և այլ մասնագետների: Սակայն մենք համոզված ենք, որ նման մակարդակի մրցույթներին մասնակցությունը մեծ խթան է տալիս ճյուղի զարգացմանը և բարձրացնում է երկրի գրավչությունը»,- ասել է Աննա Մազմանյանը:

 

Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930