Ավարտվեց հանդիպումս Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանի հետ: Քննարկեցինք ազգային անվտանգությանը վերաբերող մի շարք հարցեր, այդ թվում սահմանների անձեռնմխելիության, սահմանապահ զորքերի ու նրանց ծառայությանը վերաբերող հարցեր, ինչպես նաև կիբեռանվտանգության, տնտեսական բնույթի հանցագործությունների և կոռուպցիայի կանխմանն ուղղված հարցեր։
Հանդիպման ընթացքում կարևորվեց նաև երկու կառույցների առավել արդյունավետ համագործակցության, փոխգործակցության ոլորտների ընդլայնման ու աշխատանքային հանդիպումների պարբերականության ապահովման անհրաժեշտությունը:
Արմեն ԳՐԻԳՈՐՅԱՆ
Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար