Աշխատանքային այցով Մոսկվայում գտնվող ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր այցելեց նաեւ Հայրենական մեծ պատերազմի թանգարան, որտեղ նրան ընդունեց թանգարանի տնօրեն Ալեքսանդր Շկոլնիկը։ Հայաստանի անունից կատարվեց ԽՍՀՄ հերոս, զրահատանկային զորքերի գլխավոր մարշալ Համազասպ Բաբաջանյանի կիսանդրու բացումը։
Հյուրերի առաջ ելույթի ժամանակ ՀՀ վարչապետը շեշտեց, որ հայերը մեծ ներդրում են ունեցել հայրենական մեծ պատերազմի հաղթանակում, եւ ինքն էլ հպարտ է իր պապի կենսագրությամբ։
https://www.facebook.com/aravot.am/videos/2026549677363537/
Մարշալ Բաբաջանյանի դուստր Լարիսա Բաբաջանյանը շնորհակալություն հայտնեց ՀՀ կառավարությանն այս նվերի համար, ապա Նիկոլ Փաշինյանին հաջողություններ մաղթեց իր հետագա աշխատանքում։ Տիկին Լարիսան ՀՀ վարչապետին մարշալ Համազասպ Բաբաջանյանի մասին հուշագիրք նվիրեց։
Կիսանդրու հեղինակ Աշոտ Թադևոսյանն էլ նշեց, որ իր այս աշխատանքով ծառայություն է մատուցում հայրենիքին։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ
Ազնիվ նախաձեռնություն է։