Ինչպես արդեն տեղեկացրել ենք, դատարանը (նախագահող դատավոր՝ Արտուշ Գաբրիելյան) բավարարեց «Սասնա ծռեր»-ի անդամ Արթուր Մելքոնյանի պաշտպաններ Վաղինակ Շուշանյանի և Անուշ Մխիթարյանի միջնորդությունը՝ Արթուր Մելքոնյանի խափանման միջոց կալանքը փոխելու վերաբերյալ: Արթուր Մելքոնյանն ազատ արձակվեց դատարանի դահլիճից:
Լրագրողների հարցերին ի պատասխան՝ Արթուր Մելքոնյանը կեսկատակ- կեսլուրջ ասաց. «Քիմ Քարդաշյանն էր զանգել, թողեցին»:
Երբ լրագրողները հորդորեցին հարցերին լուրջ պատասխանել, Արթուր Մելքոնյանն արձագանքեց. «Հա, լուրջ է»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ