Լրահոս
Օրվա լրահոսը

Նախարար Զեյնալյանը հույս է հայտնել, որ կարճ ժամանակ անց էական փոփոխություն է արձանագրվելու ԴԱՀԿ-ում

Հունիս 14,2018 13:49

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանն այսօր ՀՀ ԱՆ հարկադիր կատարման ծառայության աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ գլխավոր հարկադիր կատարող Հակոբ Հակոբյանին:

Հանդիպմանը մասնակցել են նաև արդարադատության նախարարի առաջին տեղակալ Արթուր Հովհաննիսյանը և ՀՀ ԱՆ վերահսկողական ծառայության պետ Միքայել Մինասյանը:

Նախարարը, շնորհավորել է Հակոբ Հակոբյանին նշանակման առիթով և նշել, որ Կառավարությունը, որը ձևավորվել է ժողովրդի կամքի ուժով, իր առջև դրել է երկրում էական բարեփոխումներ կատարելու խնդիր, ուստի պետք է աշխատել այնպես, որ արդյունքը լինի տեսանելի: Նախարարի խոսքով՝ իր պահանջն ու հորդորը Ծառայության առջև դրված առաջադրանքի գերազանց կատարումն է:

Նախարար Զեյնալյանը հույս է հայտնել, որ կարճ ժամանակ անց էական փոփոխություն է արձանագրվելու Ծառայությունում՝ այդ համատեքստում ի թիվս այլոց կարևորելով ոլորտին ուղղված օրենսդրական բարեփոխումները: Նախարարն ընդգծել է, որ ժողովուրդն ունի սպասելիքներ և այդ սպասելիքները, կարճ ժամանակում դրական արդյունքներ արձանագրելով, պետք է արդարացվեն:

Գլխավոր հարկադիր կատարողը շնորհակալություն է հայտնել նախարարին և վարչապետին պատասխանատու պաշտոնում իրեն նշանակելու համար և վստահեցրել, որ, ծանոթ լինելով Ծառայության բազմաթիվ և բազմաբնույթ խնդիրներին, շատ արագ և օպերատիվ աշխատանքի արդյունքում տալու է դրանց լուծումները:

Արդարադատության նախարարի առաջին տեղակալ Արթուր Հովհաննիսյանն ու ՀՀ ԱՆ վերահսկողական ծառայության պետ Միքայել Մինասյանը ևս շնորհավորել են Հակոբ Հակոբյանին նշանակման առիթով և ընդգծել, որ երկրի համար առանցքային նշանակություն ունեցող այս Ծառայությունը պետք է անի հնարավորինս ամեն ինչ վարույթների թիվը էականորեն կրճատելու և կոռուպցիոն ռիսկերը բացառելու ուղղությամբ:

 ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930