Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Տեղեկատվական ցուցանակներ են տեղադրվել Սևան, Վարդենիս, Ճամբարակ, Գավառ քաղաքների և թերակղզու առավել տեսանելի, բազմամարդ վայրերում

Հունիս 14,2018 13:20

Սևանի տարածաշրջանում ամառային շրջանը սկսված է, էլի մի քանի օր, և զբոսաշրջային հոսքերը կավելանան: Ավելանալուն զուգահեռ անհրաժեշտություն է առաջանում զբոսաշրջիկների համար ստեղծել առավել հարմարավետ և հասանելի պայմաններ ու հնարավորություններ, իրենց համար անծանոթ միջավայրում կողմնորոշվելու հնարավորություն:

Դրանցից հերթականն էլ տեղեկատվական ցուցանակների առկայությունն է, որոնք զբոսաշրջիկի հուսալի ուղեկիցներն են:

Դեռևս անցյալ տարի, երբ IRAPA հարթակի ներկայացուցիչները գտնվում էին Սևանում և համայնքի ղեկավար Սարգիս Մուրադյանի մոտ հրավիրված էին ընդունելության, ի թիվս մի շարք ծրագրերի իրականացման, նշվեց նաև տեղեկատվական ցուցանակներ տեղադրելու անհրաժեշտության մասին:

Հիշեցնենք, որ IRAPA հարթակը միավորում է հայաստանյան և ֆրանսիական 8 համայնք, որոնք համագործակցում են միմյանց հետ: Համագործակցող կողմ են Գեղարքունիքի մարզը, Սևան և Վարդենիս համայնքները:

Սևանի տեղեկատվական գրասենյակի պատասխանատու Դավիթ Թորոսյանի փոխանցմամբ` զբոսաշրջիկների կողմից հաճախ բարձրաձայնված խնդիրներից մեկն էլ տեղեկատվական և ուղղորդող ցուցանակների սակավությունն է: «Հաշվի առնելով այս փաստը` IRAPA հարթակի պատասխանատուները հարցը դիտարկել են որպես առաջնահերթություն, որին հետևել է կոնկրետ քայլը, այն է` մարզի 4 քաղաքային համայնքներում և թերակղզում տեղեկատվական ցուցանակների տեղադրումը»,- ասում է Դավիթ Թորոսյանը:

Ցուցանակներն արդեն պատրաստ են, դրանք պարունակում են անհրաժեշտ տեղեկատվություն /տեսարժան վայրեր, գիշերակաց, սննդի օբյեկտներ և այլն/, եռալեզու են` հայերեն, անգլերեն, ֆրանսերեն, ունեն հետաքրքիր և գրավիչ ձևավորում, տեսանելի են նաև հեռվից:

Արդեն ցուցանակները տեղադրվել են Սևան, Վարդենիս, Ճամբարակ, Գավառ քաղաքների և թերակղզու առավել տեսանելի, բազմամարդ վայրերում:

Սևան քաղաքում այն տեղադրվել է մուտքի մոտ, իսկ թերակղզում` ավտոկանգառի հարակից տարածքում:

Դավիթ Թորոսյանը տեղեկացրեց նաև, որ տեղեկատվական շարժական գրասենյակն էլ մոտ օրերս կտեղափոխվի թերակղզի և կմատուցի անհրաժեշտ ծառայություններ մեր տարածաշրջան այցելող զբոսաշրջիկներին:

 

Ա. ՂՈՒԿԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930