Ինչպես արդեն տեղեկացրել ենք, «Սասնա ծռեր»-ի գործով դատական նիստի ընթացքում (նախագահող դատավոր՝ Արտուշ Գաբրիելյան) «Սասնա ծռեր»-ի անդամ Արթուր Մելքոնյանի պաշտպաններ Վաղինակ Շուշանյանը և Անուշ Մխիթարյանը միջնորդություն ներկայացրեցին Արթուր Մելքոնյանի խափանման միջոց կալանքը փոխելու վերաբերյալ:
Քիչ առաջ վերադառնալով խորհրդակցական սենյակից՝ դատարանը որոշեց բավարարել Վաղինակ Շուշանյանի և Անուշ Մխիթարյանի միջնորդությունը:
Արթուր Մելքոնյանն ազատ արձակվեց դատական նիստերի դահլիճից:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ