Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Այդ քայլով պետական բյուջեի տարեկան ծախսերն ավելանում են տարեկան 12-15 մլրդ դրամով։ Բացի այդ, խորանում է անարդարությունը. «168 ժամ»

Հունիս 14,2018 12:53

Իհարկե, ինչ-որ առումով նորմալ է եւ անգամ ուրախալի, որ կառավարության ներսում կա տարակարծություն։ Սակայն կուտակայինն այդ դեպքը չէր։ Կուտակային կենսաթոշակային համակարգն ամենակարևոր սոցիալ-տնտեսական ռեֆորմն է, և դրա վերաբերյալ դիրքորոշումները պետք է հստակեցվեին դեռ կառավարության ձևավորման ժամանակ։ Կառավարության ծրագրում կուտակային համակարգի մասին ոչինչ նշված չէր։ Դա արդեն բավականին տարօրինակ էր, սակայն ենթադրվում էր, որ բանավոր քննարկումների ժամանակ այս հարցի շուրջ միասնական մոտեցում է ձևավորվել։ Սակայն կառավարության նիստն ու դրան նախորդած ու հաջորդած զարգացումները ցույց տվեցին, որ այս թեման նորմալ չի էլ քննարկվել։

Ավելին, համոզված ենք, որ նորմալ չի քննարկվել նաև ՀՀ ֆինանսների նախարարության մշակած օրինագիծը, որի համաձայն կառավարությունը նախկին 5%-ի փոխարեն իր վրա է վերցնում կենսաթոշակային վճարի 7.5%-ը՝ աշխատողներին թողնելով 2.5% վճար։

Հասկանալի է, որ պետությունը դրանով փորձել է մեղմել հակազդեցությունը։ Սակայն մյուս կողմից՝ այդ քայլով պետական բյուջեի տարեկան ծախսերն ավելանում են տարեկան 12-15 մլրդ դրամով։ Բացի այդ, խորանում է անարդարությունը, պետությունն ունևոր խավին ավելի շատ է օգնում, քան քիչ եկամուտ ունեցողներին (100 հազար դրամ ստացող քաղաքացու «փային» պետությունն ամեն ամիս ավելացնում է 7.5 հազար դրամ, 200 հազար դրամ ստացող քաղաքացու «փային»՝ 15 հազար դրամ)։

Տնտեսագիտական շրջանակները նոր են սկսել քննարկել այս քայլն ու դրա հնարավոր հետևանքները, այն էլ սոցիալական ցանցերում։ Սակայն, ինչպես նշեցինք, կառավարությունում դժվար թե այդ նախաձեռնությունը լուրջ քննարկած լինեն։

Համոզված եմ, առաջիկայում լուրջ հակասություններ կառաջանան, երբ կքննարկվի Հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու հարցը։ Բոլորս հիշում ենք, թե ինչ պատահեց, երբ ՊԵԿ-ը որոշեց ստուգել «Առինջ Մոլի» առևտրականներին։ ՓՄՁ ոլորտի հարկման շեմի, դրույքաչափերի և մյուս հարցերը դառնալու են բուռն քննարկման առարկա, եթե Նիկոլ Փաշինյանի մոտեցումները դուր չգան «Ծառուկյան» դաշինքին։

Բաբկեն ԹՈՒՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 ժամ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930