Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Սեյրան Օհանյան. «Համագործակցում եմ Փաշինյանի հետ այնքանով, որքանով որ ձգտում եմ լինել այս երկրի օրինակելի քաղաքացի». «Ժողովուրդ»

Հունիս 14,2018 12:42

ՊԵԿ-ը երեկ հանգես է եկել հայտարարությամբ՝ տեղեկացնելով, որ ՊԵԿ քննչական վարչությունում ՊՆ գնումների եւ բանակաշինության ոլորտներում առկա չարաշահումների վերաբերյալ հարուցվել է քրեական գործ։ Այդ գործի շրջանակներում, ըստ ՊԵԿ-ի, հարցաքննության են կանչվել ինչպես նախկին, այնպես էլ ներկայիս ՊՆ բարձրաստիճան պաշտոնատար անձինք, այդ թվում նաեւ՝ ՊՆ նախկին նախարար Սեյրան Օհանյանը։ Այս եւ այլ թեմաների շուրջ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի հետ։

– Պարոն Օհանյան, վերջին շրջանում զինվորներին տրամադրվող ներքնազգեստի առումով խնդիրը բացահայտվեց, եւ կարծես թե լուծում է տրվել։ Տարիներ առաջ էլ այդ խնդիրը կա՞ր։

– Եթե հարցեր կան, ուղղե՛ք այսօրվա ղեկավարությանը։ Ես կապ չունեմ։ Բանակը միշտ ապահովված է եղել եւ այսօր էլ ապահովված է, որքան որ ես տեղյակ եմ։ Մնացած խնդիրները, գուցե տարբեր օղակներում տարբեր խնդիրներ են առաջանում տարբեր պաշտոնատար անձանց ոչ պարտաճանաչ լինելու պատճառով, բայց մեր բանակը ե՛ւ իմ ժամանակ, ե՛ւ այսօր էլ ամբողջությամբ ապահովված է ամեն ինչով։

– Պաշտպանության նախարարի պաշտոնում Դավիթ Տոնոյանի նշանակումն այս պահին, ըստ Ձեզ, արդարացվա՞ծ քայլ էր։

– Ռազմաքաղաքական ղեկավարությունն այսօր, ելնելով այսօրվա իրադրությունից, նշանակել է տվյալ անձանց եւ նաեւ պաշտպանության ոլորտում ղեկավարելու համար։ Ես այդ նշանակումները չեմ մեկնաբանում, բայց գտնում եմ՝ դա իրենց որոշումն է, որը պետք է ընդունել։ Ինչ վերաբերում է այն մարդկանց, որոնց հետ ես աշխատել եմ եւ ծառայել, ես բոլորին էլ հարգում եմ եւ հուսով եմ, որ իրենք այսօրվա իշխանության եւ մեր ժողովրդի վստահությունը կարդարացնեն։

– Դուք մասնակցում էիք համաժողովրդական շարժմանը եւ եղել եք հավաքներին հրապարակում։ Հիմա ցանկություն չկա՞ ինչ-որ ձեւով համագործակցելու վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։

– Ես այսօր համագործակցում եմ Փաշինյանի հետ այնքանով, որքանով որ ձգտում եմ լինել այս երկրի օրինակելի քաղաքացի։ Մնացածը, այն փորձառությունը որ ես ունեմ, եթե անհրաժեշտություն լինի, իրենք այդպես գտնեն, ես տարբեր խորհուրդների, տարբեր հանդիպումների ժամանակ, նաեւ հրապարակավ ներկայացնում եմ։ Իրենք են ղեկավարում իրականացնում։ Ես միշտ պատրաստ եմ ծառայել մեր հայրենիքին։

Զրուցեց Մերի ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԸ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930